Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ «Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԻՆ շարահրապարակից վարժական հավաքների է մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայող: Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատված պլանի համաձայն …

