Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ, այսպիսով՝ այդ փոփոխության արդյունքում Հայաստանում կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 58 կողմ ձայներով: