Ալիևը հարձակվել է ՀՀ-ի վրա՝ ռուսական սպառազինությամբ. փակե՛ք Պուտինի էջը, ի՞նչ դաշնակից. Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության անդամ, հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ

-Երևանում անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Քննարկվելու է նաև Հայաստանին աջակցության հարցը։ Տիկի՛ն Ադամյան, Փաշինյանը Պուտինին դիմավորեց օդանավակայանում, նստեց նրա ավտոմեքենան և միասին մեկնեցին «Դվին» հյուրանոց։ Նախկինում ՀՀ ղեկավարությանը քննադատում էին, որ, օրինակ, Փաշինյանը Պուտինին չէր դիմավորել օդանավակայանում, կամ որ Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից կոշտ մեթոդներով հետ կանչեցին։ Իսկ հիմա Փաշինյանը դիմավորեց Պուտինին․․․ Այսինքն՝ ՀԱՊԿ-ը մեզ կաջակցի՞։

-Դիմավորեց, թե չդիմավորեց, գրկաբաց դիմավորեց, թե՞ ոչ, դրանից մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չի փոխվում։ Ոչ մի կապ չունի՝ Պուտինը ուշացավ, թե՞ չուշացավ, ով ում և երբ դիմավորեց։ Արդյո՞ք դրանով ՀԱՊԿ-ը դադարում է լինել այն կառույցը, որը և՛ մեռելածին է, և՛ իր ամբողջ գործունեության ընթացքում նույնիսկ ՄԱԿ-ից խաղաղապահ մանդատ չի ստացել։ Արդյո՞ք ՀԱՊԿ-ը դադարում է լինել այն կառույցը, որն արդեն համարյա երկու տարի է՝ չի կողմնորոշվում՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիա եղե՞լ է, թե՞ չի եղել, և եթե եղել է, ի՞նչ պետք է անի ինքը։ Ես կուզեի, որ այս հարցը քննարկման առարկա լիներ։

-Պատասխանեք Ձեր իսկ հարցին։

-Ես միանշանակ կարծում եմ, որ ոչ, և երբեք ՀԱՊԿ-ը չի եղել այնպիսի կառույց, որը սպասարկում է իր անդամների շահերը։ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով երեկ և այսօր ինքնաբուխ հանրային քննարկումներ, հավաքներ, ելույթներ են տեղի ունենում։ Այդ բոլոր քննարկումների առանցքում պետք է դրվի մեկ այլ խնդիր։ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց ՀԱՊԿ-ը չպետք է դիտել որպես մեկ կառույց, ՀԱՊԿ-ը մեկ տարր է՝ ԵՏՄ-ի և ՌԴ-ի՝ հետխորհրդային տարածքում վարած քաղաքականության գործիք լինելով հանդերձ։ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մենք ընդամենը փակում ենք այն դուռը, որի հետևում շարունակելու են քննարկել մեր խնդիրները, որոնք լուծում չեն ստանում մեր ներկայությամբ, մեր բացակայությամբ էլ լուծում չեն ստանա։ Բոլորովին պատահական չէր, որ Ալիևը մեկ-երկու օր առաջ մատնեց ՀԱՊԿ-ի իր գործընկերներին, դա քաղաքական մատնություն էր։

-Հիմք ընդունո՞ւմ եք Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ դաշնակիցներ ունեն։

-ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն իրենք են այդ հիմքը տվել։ Ինչ է՝ ոչ ոք մինչ այդ այդպիսի հայտարարություն չէ՞ր արել, որ Ալիևն իրենց մարդն է։ Ալիևը հերթական անգամ ասաց այն, ինչի մասին Հայաստանում բոլորը գիտեն․․․ ՀԱՊԿ-ը բազում հիմքեր է տվել մտածելու, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի թիկունքին կանգնած չէ և չի պաշտպանում ՀՀ անվտանգությունը, ավելին՝ որոշակի հանգամանքներում ՀԱՊԿ-ը՝ ինքը վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀԱՊԿ-ում դոմինանտ ուժը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ-ի էջը պետք է փակել, որովհետև այդ էջում մեզ համար գործնականում ոչինչ գրված չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան