Եվրախորհրդարանը ՌԴ-ն ահաբեկչությունը հովանավորող պետություն է ճանաչել

Լուրեր

25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Բոլորը

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի Դաշնությունն ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու մասին բանաձևը։ Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, հայտնում է Korrespondent-ը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ՝ 58-ը, ձեռնպահ են մնացել 44 եվրոպացի քաղաքական գործիչներ։

Ռուսաստանն ահաբեկչության պետական հովանավոր ճանաչելու մասին բանաձևի հիմնական դրույթները նախօրեին համաձայնեցվել են Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի առաջնորդների մակարդակով։

«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է ռազմական հանցագործությունները և ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակչության դեմ, որոնք իրականացվել են Ռուսաստանի Դաշնության և նրա կամակատարների կողմից՝ Ուկրաինայում և այլ երկրների տարածքում կործանարար քաղաքական նպատակներին հասնելու նպատակով, և ճանաչում է Ռուսաստանը որպես պետություն, որը հովանավորում է ահաբեկչությունը, և որն օգտագործում է ահաբեկչական ռեսուրսները»,- ասվում է փաստաթղթում։

Տաթև Ֆռանգյան