Թուրքիայի ՌՕՈՒ անօդաչուն հարվածել է Սիրիայում ՌԴ-ի բազային

Լուրեր

30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան հարված է հասցրել Սիրիայում քրդական դիրքերին Ռուսաստանի բազայի ներսում, որի հետևանքով զինյալ է սպանվել։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով քուրդ պաշտոնյային, փոխանցում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել են նաև քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) երեք մարտիկներ, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գլխավոր դաշնակիցն է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է SDF-ի պաշտոնյա Ֆարհադ Շամին։

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնել է, որ հարվածի հետևանքով նաև ռուս զինվոր է վիրավորվել։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից օգտագործվող հյուսիսարևելյան հատվածում գտնվող մեկ այլ բազայի վրա նմանատիպ մահացու հարվածից մեկ օր անց:

Մոսկվայում դեռ չեն հաստատել տեղեկությունը։

Նշենք, որ Ռուսաստանը Սիրիայում զորքեր ունի 2015 թվականից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի  ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) անօդաչու թռչող սարքը նախօրեին էլ հարվածել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» գլխավորած միջազգային կոալիցիայի բազային։

Մինչ այդ՝ կիրակի Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի և Իրաքի հյուսիսում քրդերի դեմ գործողություն էին իրականացրել՝ իբր ահաբեկիչներին վերացնելու համար։

Էմմա Չոբանյան