Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի արվարձաններից մեկում ավարտվել է Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը՝ ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների անդամակցության հարցով։ Փորձագիտական մակարդակով քննարկումները կշարունակվեն աշնանը։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի կառավարությունը։ Այս տարվա հունիսին Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան պայմանավորվել են ստեղծել մշտական համատեղ մեխանիզմ՝ վերահսկելու հուշագրի կատարումը և ընդլայնելու համագործակցությունը ընդհանուր անվտանգության …

