Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ գումարվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում Ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում մշակված` Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության քննարկումն էր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ռազմավարությունը մշակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ: Փաստաթղթի մշակման գործում ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` Վիտգենշտայնի ժողովրդագրության ու համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնը և Պրահայի Չարլզի համալսարանը:

Կարևորելով Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություն ունենալու անհրաժեշտւթյունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված փաստահենք քաղաքականությունների մշակմանը միտված աշխատանքների իրականացումը: Փոխվարչապետը հատկապես ընդգծել է ռազմավարության մշակման ներառական և մասնակցային գործընթացի ապահովման անհրաժեշտությունը:

Աշխատանքների ամփոփումից հետո Ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։