Ադրբեջանը հրաժարվել է երկաթուղու կառուցումը սկսելու պայմանավորվածությունից։ Այսօր հրավիրած առցանց ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ հարցին։ «Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հայտարարեցինք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է սկսել երկաթուղու շինարարությունը։ Սակայն Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվեց այդ պայմանավորվածությունից։ Դրանից հետո առաջարկ եղավ ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել գրավոր փաստաթղթով, որի նախագիծը ներկայացրել …