Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նպատակով Ջավախքում կայացավ բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված միջոցառում

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում կայացավ «Աշնան մեղեդի. պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները։

Միջոցառումը կազմակերպվել է ՋԱՀ-ի, Նինոծմինդայի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ լսելու Տերյան, ասմունքելու Տերյան, օրն այսօր Տերյանով է լցված։ Այստեղ մշակութային միջոցառումներ հաճախակի չեն կազմակերպվում։ Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառումները հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման հիմնասյուներից են։ Վերջին 9 տարիների ընթացքում ՋԱՀ-ը կազմակերպել է ավելի քան 100 միջոցառում։ Սա ևս այն միջոցառումներից է, որն ամրապնդելու է հայ-վրացական հարաբերությունները»,- նշեց նա։

Միջոցառմանը ներկա էին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, հյուրեր Վրաստանից, Տերյանի արվեստի երկրպագուներ։

«Չարենցի տուն-թանգարանի մասնակցությունը այս միջոցառմանը շատ խորհրդանշական է, քանի որ Չարենցը Տերյանին իր գրական նախահայրն էր համարում։ Չարենցի հոբելյանական տարում մեր մասնակցությունն այստեղ, կարծում եմ, շատ լավ առիթ է, որպեսզի այստեղ տիրող տերյանական շունչը տանենք Չարենցի թանգարան և հոբելյանական տարին լցնենք տերյանական հույզերով և տպավորություններով»,- նշեց Ժաննա Մանուկյանը։

Կարինե Ռաֆայելյանի խոսքով է՝ միջոցառումը վկայում է, որ Տերյանը միշտ մնալու է պահանջված հասարակության կողմից։

«Երբ Հովհաննես Թումանյանն առաջին անգամ կարդացել է Տերյանի բանաստեղծությունները, զգացել է Դեմիրճյանի պոեզիայի շունչը։ Չարենցն ու Դեմիրճյանը համերկրացիներ են՝ երկուսն էլ Ջավաքից են։ Ուրախ ենք որ ՋԱՀ-ը կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ։ Սա Վրաստանում գտնվող հայկական տարածքի համար հայապահպանության կարևոր առաքելություն է։ Հիմնադրամի ներկայացուցիչներն իրոք կարևորում են մշակույթը և կարողանում են շեշտադրումներ անել ճիշտ արժեքների վրա»,- նշեց Ռաֆայելյանը։

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան երգիչներ Մավր Մկրտչյանը և Վահագ Ռաշը։