ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Լուրեր

20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգ։

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր 13.1 գլխով և 102.1 հոդվածով։ Համաձայն նշված հոդվածի 2-րդ մասի՝ էլեկտրոնային հարթակի կիրառման հիմնական սկզբունքներն են՝ էլեկտրոնային հարթակից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ էլեկտրոնային հարթակում առկա տվյալների և իրենց լիազորությունների շրջանակներում իրազեկման ենթակա տեղեկատվության ցանկացած պահի հասանելիությունը։ Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «(…) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար», իսկ նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «…էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

Սա նշանակում է, որ էլեկտրոնային հարթակում աշխատողի վերաբերյալ ներառված տվյալներին, բացի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ցանկացած պահի հասանելիություն են ունենալու նաև պետական այլ մարմիններ, ընդ որում՝ Նախագծով բացահայտված չեն, թե որոնք են այդ պետական մարմինները, ինչ ծավալի տեղեկատվության կարող են հասանելիություն ունենալ և ինչ նպատակով։ Հատկանշական է, որ թեև Նախագծի 102.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ էլեկտրոնային հարթակից օգտվելու կարգը պետք է սահմանվի Օրենսգրքով, սակայն Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դիրքորոշում է ներկայացրել այն մասին, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է համաչափության սկզբունքի համատեքստում և չի համապատասխանում օրենքի կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին: Խաթարվում են օրենքի առջև ընդհանուր հավասարության ու խտրականության արգելքի սկզբունքները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը։  Առաջարկվող կարգավորմամբ չի ապահովվում իրավունքի գերակայության սկզբունքը, քանի որ նույն իրավական կարգավիճակում գտնվող աշխատող անձանց համար չի ապահովում նույն իրավունքներն ու ազատություններն՝ առանց որևէ խտրականության։

Հիմք ընդունելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 102.1-ին հոդվածից հանել 7-րդ մասը։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ