Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ ՌԴ-ից գնված C-400-ները պատրաստ են շահագործման

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Ռուսաստանից գնված C-400 ՀՕՊ համակարգերը պատրաստ են շահագործման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, գրում է Անադոլու գործակալությունը։

«C-400-ները տեղում են և պատրաստ են օգտագործման»,- ասել է Աքարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի անդամների մոտ։

Նա նշել է, որ երկրի օդային տարածքին սպառնացող վտանգի դեպքում ՀՕՊ համակարգերը կտեղակայվեն մեկ ժամվա ընթացքում։

«Եթե որևէ ձևով նման սպառնալիք առաջանա, Թուրքիան կտեղակայի  համակարգն ու կկիրառի այն բանից հետո, երբ որոշի, թե որտեղ է իրականացվելու մեր երկրի հակաօդային պաշտպանությունը»,- պարզաբանել է Աքարը։

Նա նաև հավելել է, որ Անկարան ջանքեր է գործադրում ամերիկյան F-16 կործանիչների գնման համար և ընդգծել, որ եթե գործարքը չկայանա, Անկարան այլ տարբերակներ ունի։

Հավելենք, որ հենց ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով է ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Էմմա Չոբանյան