Հոկտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել 55-ամյա մի տղամարդ. որդուն ճանապարհելիս ինչ-ինչ հանգամանքներում կորել էր դրամապանակը, մեջը` 4500 դոլար: Նա վստահ էր, որ կատարվել է գողություն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Բաժնի քրեական հետախույզները շտապ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, և հաջողվեց արագ պարզել, որ գողությունը կարող է կատարած լինել մայրաքաղաքի բնակիչ, …

