Ադրբեջանը լկտիացավ՝ ՀԱՊԿ-ի անգործությունը տեսնելով․ Ադրբեջանի դաշնակիցն են, ո՛չ մեր․ Արմեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ

-Հայաստանում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Ի՞նչ սպասումներ ունեք ՀԱՊԿ նիստից։

-Կարծում եմ՝ Հայաստանում չկա ռացիոնալ մտածող որևէ մարդ, որը ՀԱՊԿ նիստից որևէ լուրջ ակնկալիք ունի։ ՀԱՊԿ-ը վաղուց ապացուցել է, որ մեռելածին և ամորֆ մի կառույց է, որը ստեղծվել է Ռուսաստանի քաղաքական շահերը սպասարկելու համար, այլ ոչ մյուս երկրների։ Օրինակ՝ տարեսկզբին մենք տեսանք, որ շատ արագ որոշում կայացվեց և բողոքի ցույցերի մեջ գտնվող Ղազախստան խաղաղապահ զորքեր մտցվեցին, իսկ Հայաստանի պարագայում արդեն քանի տարի է՝ ՀԱՊԿ-ը որևէ գործուն միջամտություն չի ցուցաբերում։

-Պատճառաբանությունը ո՞րն է, պարո՛ն Վարդանյան, չէ՞ որ ՀԱՊԿ-ը փաստաթղթային պարտավորություն ունի Հայաստանի նկամամբ։

-Այո՛, ունի։ Պատճառը շատ պարզ է․ ինչպես նշեցի՝ ՀԱՊԿ-ը ստեղծվել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, իսկ Ռուսաստանը չի ուզում Հայաստանի պատճառով Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունենալ։ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում արդեն մի քանի տարի է՝ մեղրամիս է, այդ երկու երկրները լրջորեն համագոծակցում են, և այս տարի հարաբերությունների մակարդակը մի աստիճան բարձրացրեցին և հասցրին դաշնակցային հարաբերությունների։ Տեսնում եք, որ հաճախ այդ համագործակցությունն արվում է ի վնաս Հայաստանի շահերի։ Այդ երկու երկրները հաճախ սինխորն գործում են Հայաստանի դեմ։

Նախկինում, երբ հարձակումներ էին տեղի ունենում Արցախի տարածքի վրա, ՌԴ իշխանությունն ամենաբարձր մակարդակով ՀՀ ղեկավարությանը վստահեցրել էր, որ ՀՀ տարածքը կարմիր գիծ է իրենց համար, և եթե ՀՀ տարածքի վրա հարձակում լինի, իրենց դաշնակցային պարտավորությունը կկատարեն։ Դրանից հետո Ադրբեջանն այնքան լկտիացավ և այնքան էր վստահ իր գործողությունների անպատժելիության մեջ, որ սկսեց ոտնձգություններ նաև ՀՀ սահմանի նկատմամբ։ Ջերմուկում, Գեղարքունիքում, Սյունիքում մենք տեսանք, որ իրենք բավականին խորացել են, և արդեն նույնիսկ ռուս փորձագետներն են խոստովանում, որ, այո՛, նրանք մտել են ՀՀ տարածք, սակայն ՌԴ-ի կողմից որևէ բան չի փոխվել ընդհանուր առմամբ։

-Ադրբեջանը լկտիացավ՝ տեսնելով ՀԱՊԿ-ի այս կրավորական կեցվա՞ծքը։

-Այո՛։ Իրենք վստահ են իրենց գործողություներում, բազմիցս, այսպես ասած,  շոշափել են ՀԱՊԿ-ի զարկերակը և շատ լավ գիտեն, որ ՀԱՊԿ-ի կողմից որևէ հակազդեցություն, որևէ արձագանք չի լինելու, դրա համար էլ այդպես ազատ, այդպես լկտի կարողանում են հարձակումներ գործել ՀՀ սահմանների վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան