Մոսկվայում՝ Միությունների տան Սյունազարդ դահլիճում, տեղի է ունեցել Միխայիլ Գորբաչովի՝ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահի հրաժեշտի արարողությունը: Նա մահացել էր օգոստոսի 30-ի երեկոյան՝ 92 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունից հետո Գորբաչովին հուղարկավորել են Նովոդևիչյան գերեզմանատանը: Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Միությունների տան մուտքի մոտ հազարավոև մարդիկ են հավաքվել նախքան հրաժեշտի արարողության մեկնարկը, հերթ է գոյացել։ …

