Կարուսելն ընթացքից պոկվել է. Մոլդովայի 28-ամյա քաղաքացին գլխի վնասվածք է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բիոռոբոտ կոչվող ատրակցիոնի մուտքն այսօր դեղին ժապավենով փակ էր։ Երևանի «Լունապարկ» զվարճանքների այգու այս ատրակցիոնի նստարաններից մեկը երեկ երեկոյան պոկվել-ընկել է՝ ծանր վնասվածք հասցնելով մի քաղաքացու։ Կարուսելի նստատեղի պոկվելու հանգամանքները դեռևս պարզված չեն, հակասական են նաև լուրերը՝ վնասված քաղաքացին ատրակցիոնի մե՞ջ է եղել, թե՞ կարուսելը նրա գլխին է ընկել, բայց փաստ է, որ վնասվածք ստացողը Մոլդովայի 28-ամյա քաղաքացի է, որը ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել, այնտեղ վիրահատվել։ Հիմա միացված է արհեստական շնչառության ապարատին։

Բիոռոբոտ կոչվող ատրակցիոնը, ըստ աշխատակիցների, «Լունապարկ»-ում տեղադրվել է մոտ 5 տարի առաջ։ Ատրակցիոնի բոլոր նստատեղերը պտտվում են՝ բարձրանալով մի քանի մետր վերև։ Զուգահեռաբար պտտվում են թե՛ կարուսելը, թե՛ նստատեղերը և, ըստ աշխատակիցների, նստատեղը պոկվել է ընթացքի ժամանակ, մոտ 6 մետր բարձրության վրա, սակայն աշխատակիցն արագ նկատել ու հասցրել է անջատել այն՝ կոտրելով թափը։ Մեզ վստահեցրին, որ ամեն օր կարուսելները ստուգվել են։

Այգու աշխատակիցների խոսքով՝ տնօրինությունը մեր նկարահանման պահին հիվանդանոցում էր, տուժած քաղաքացուն այցելության էր գնացել։ Մենք նույնպես փորձեցինք այցելել տուժածին, սակայն հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ տուժածի հարազատներն արգելել են որևէ տեսակցություն կամ տեղեկության տրամադրում։

Որ կարուսելն այս տարվա հունիսին էր անցել փորձաքննությունն ու ստացել դրական եզրակացություն, նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հաստատեցին։ Փորձաքննությունն իրականացրել է մասնավոր ընկերության՝ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի կողմից։

«Ինչպե՞ս է ընդամենը 5 ամիս առաջ անվտանգության փորձաքննություն անցած ու դրական եզրակացություն ստացած ատրակցիոնը պոկվել»․ հարցի պատասխանը կարող է տալ միայն փորձագիտական խումբը և ոչ շուտ, քան 4 օրից։ Տեսչական մարմինը սահմանում է անվտանգության նորմերը, իսկ փորձաքննություն իրականացնող ընկերություններն իրականացնում են ստուգումները։

Արտադրական վտանգավորության բոլոր օբյեկտները, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն 1 անգամ և միայն դրական եզրակացություն ստանալուց հետո են ենթակա շահագործման: Այս տարի մայիսին Երևանում փորձաքննություն է անցել 138 կարուսել, որոնցից շահագործման դրական եզրակացություն ստացել է 117-ը, 7-ը կոնսերվացված է, 18-ը չի շահագործվում։ Կարուսելները վաղեմության ժամկետ չունեն, փորձաքննությունն է պարզում՝ այն դեռ պիտանի՞ է շահագործման, թե՞ ոչ։

Դեռ  3 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր անվտանգության միջոցների խստացման անհրաժեշությունից՝ նշելով, թե վիզուալ գնահատմամբ՝ կարուսելների 70 տոկոսն աղետի եզրին է։ Թե որքանո՞վ են պատասխանատուները խնդրի էությունը լուրջ ընկալում, դժվար է ասել, բայց փաստ է, որ դեպքերը կրկնվում են։ Նույն «Լունապարկ»-ում ատրակցիոնի պոկվելու դեպք էր արձանագրվել դեռ 2012-ին, հետո 2015-ին՝ վնաս հասցնելով մարդկանց, 2010-ին էլ «Հաղթանակ» զբոսայգում պոկվել էր «Թայֆուն» կոչվող ատրակցիոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան