Նյու Յորքում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել երրորդ շրջանում: Խաչանովի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Զեկ Դրափերն էր: Երկրորդ սեթի ավարտից հետո բրիտանացին հրաժարվել է հետագա պայքարից` Խաչանովը տեխնիկական հաղթանակ է տոնել: Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն …

