ՌԴ խաղաղապահ առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի մեղադրանքներին

Լուրեր

30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
Բոլորը

Արցախում տեղակայված ՌԴ ՊՆ  խաղաղապահ ուժերն արձագանքել են իրենց ուղղված Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մեղադրանքներին։ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական ​​առաջադրանքների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները։Զարմանք է առաջացնում Բաքվի քննադատությունը Մաղավուզ բնակավայրի անվան առնչությամբ, քանի որ ավելի վաղ բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են այլ՝  ոչ ադրբեջանական անվանումները ԼՂ-ի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումն ապահովելու համատեքստում: Սակայն դա չի բերել տեղեկատվական տարածքում պահանջների արտահայտման։Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները»,-ասվում է ռուս խաղաղապահների թելագրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը կարգավորվում է 2020թ-ի նոյեմբերի 10-ի ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարությամբ  և բազմիցս բարձր գնահատական է ստացել իր արդյունավետության համար Ադրբեջանի պաշտոնատար անձանցից տարբեր հանդիպումներում։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի: Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակեր աշխատանքը՝  պահպանելու խաղաղությունը տարածաշրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն արձագանքել էր  ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությանը, որով վերջինս  հաստատել էր  Արցախում ադրբեջանական զինուժի կողմից  հրադադարի խախտման փաստը։ Ադրբեջանի ՊՆ-ն ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությանն ի պատասխան կոչ էր արել «կանխել հայերի սադրիչ գործողություններն» ու չօգտագործել հայկական բնակավայրերի հայկական տեղանունները։

Էմմա Չոբանյան