ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ հանդիպել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ, որի հետ քննարկել են երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ «Մեր բարեկամ Իրանի բուհերի հետ համագործակցային հարաբերությունները մեզ համար կարևոր են ոչ միայն կրթության ու գիտության զարգացման, …

