Սաակաշվիլիի առողջական վիճակի փորձաքննությունը վկայում է նրա հավանական թունավորման մասին․ բժշկական եզրակացություն

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Կալանավորված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ բժշկական եզրակացության վերլուծությունը վկայում է նրա հավանական թունավորման մասին։ Այս մասին հայտնել է փորձաքննությունն իրականացրած Empathy հասարակական կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բժշկական եզրակացությունը բաղկացած է 188 էջից, ուսումնասիրվել է նաև 3 հազար էջ փաստաթուղթ, ստացվել է [Սաակաշվիլիի] մազերի հետազոտության պատասխանն Ամերիկայից։ Ուսումնասիրված բոլոր փաստաթղթերի հիման վրա եզրակացնում ենք, որ նրա առողջության վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն է»,- ասել է Ջիշկարիանին։

Նրա խոսքով՝ օրգանիզմում սնդիկի մակարդակը գերազանցում է թույլատրելիի սահմանը 42%-ով, հայտնաբերվել է նաև այլ մետաղներով թունավորում, նախկին նախագահի կյանքը փրկելու համար նա պետք է ազատ արձակվի՝ արտասահմանում բուժման համար։ Ջիշկարիանին նաև նշել է, որ Սաակաշվիլիի առողջության մասին ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի նախագահի վարչակազմին։

Տաթև Ֆռանգյան