Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը ստիպված կլինի մեկամսյա ժամկետում ներողություն խնդրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, եթե չդիմի Վճռաբեկ դատարան։ Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դատավորներ Կարեն Համբարձումյանի, Հարություն Ենոքյանի և Արմիդա Ոսկանյանի, որոշում է կայացրել մերժել Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը։ …

