ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերժվել է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մերժել է Գևորգյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու մասին հայցադիմումը։ Հիշեցնենք՝ հայցադիմումը ներկայացնելու առիթ է հանդիսացել Սուքիասյանի՝ ԱԺ օգոստոսի …

