Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Սոթքում գնդակոծությունը շարունակվում է, և որ Սոթքը վնասներ է կրել։ «Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Վնասի չափը դեռ պարզ չէ։ Հ.Գ. Այս պահին գնդակոծությունը շարունակվում է»,- գրել է գյուղապետը։

