Հայաստանի վարչապետն այսօր ծավալուն ելույթով անդրադարձավ նախօրեին Շուշիում Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ Ալիևի խոսքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի համար: Ալիևը նոյեմբերի 8-ին Հայաստանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ նշելով, որ ադրբեջանական բանակը շարունակում է զինվել, իսկ Բաքվի համբերությունը սպառվում է՝ պահանջելով, …

