Հայաստանի չորրորդ նախագահ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեպսան Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին: Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը: Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր …

