ՌԴ ռմբակոծիչները նոր հարձակումներ են նախապատրաստում Ուկրաինայում․ Der Spiegel

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատելով Սարատովի մերձակայքում գտնվող «Էնգելս-2» ռազմական օդանավակայանի արբանյակային պատկերներից՝ Ռուսաստանը կարող է նոր զանգվածային հրթիռային հարձակում նախապատրաստել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է  Der Spiegel հրատարակությունը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վերջին արբանյակային լուսանկարները ցույց են տալիս արտասովոր ակտիվություն Ռուսաստանի առանցքային ռազմական օդանավակայանում: Փորձագետները «Էնգելս-2»-ի մարտական ​​պատրաստության բարձրացում են տեսնում և զգուշացնում են Ուկրաինայի վրա նոր հզոր օդային հարձակման մասին»,-գրում է լրատվամիջոցը։

Լուսանկարներում, որոնք հրապարակել է լրատվամիջոցը, երևում են գրեթե երկու տասնյակ Tu-95 և Tu-160 հեռահար ռմբակոծիչներ։ Թռիչքուղու վրա կան բազմաթիվ խոշոր բեռնատար ինքնաթիռներ և բեռնատարներ, որոնք օգտագործվում են X-55 կամ X-101 թևավոր հրթիռներ տեղափոխելու համար։

Բազայում ակտիվությունը շատ բարձր է: Թռիչքուղու վրա անսովոր մեծ թվով ռմբակոծիչների քանակը ցույց է տալիս թռիչքների քանակի ավելացում կամ առաջիկա հնարավոր լայնածավալ հարձակում»,-ասել է ռազմական վերլուծաբան Արդա Մևլութօղլուն։

Չնայած դրան՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ իրենք «արտակարգ բան չեն տեսնում» օդանավակայանում ռմբակոծիչների թվի ավելացման մեջ: Վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկիի խոսքով՝ «Էնգելս-2» վերադարձել են մի շարք ռմբակոծիչներ  Ռյազանի «Դյագիլևո» ավիաբազայից։

Էմմա Չոբանյան