ՀՀ կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները, անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա գործունեությանը: «ՌԴ նախագահի հետ բանակցությունների արդյունքներից մեկը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով»,- հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող …