Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի իր նախագիծը, մինչև տարեվերջ հանդիպում կանցկացվի․ Բայրամով

Լուրեր

30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բաքուն հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ է պատրաստել և այն հանձնել է Երևանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, գրում է Ինֆո-24-ը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքուն կարծում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի մինչև 2022 թվականի ավարտը։

Լավրովի հետ հանդիպմանը Բայրամովը բարձր է գնահատել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման մակարդակը, իսկ ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ օգնելու ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը, աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցության ներկա վիճակին և հեռանկարներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Տաթև Ֆռանգյան