Լավրովը խոսել է 3+3 ձևաչափով նոր հանդիպման նախապատրաստման, եռակողմ հայտարարությունների մասին

Լուրեր

30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«3+3» ձևաչափով նոր նիստը նախապատրաստվում է, օրակարգն ու ժամկետը համաձայնեցվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խոսել ենք խորհրդատվական տարածաշրջանային հարթակի մասին, նկատի ունեմ Հարավկովկասյան հանրապետությունները և նրանց երեք հարևանները՝ ՌԴ, Իրան և Թուրքիա։ Դա ժամանակին եղել է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, կայացել է առաջին հանդիպումը։ Իսկ հիմա մենք նախապատրաստում ենք հերթական նման միջոցառումը, համաձայնեցնում կոնկրետ ժամկետներն ու օրակարգը»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականին դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Բացի այդ, Լավրովն ասել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրը մնում է Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման ամուր հիմք։

«Մանրամասն քննարկել ենք հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջ համալիրը՝ այն եռակողմ փաստաթղթերի համաձայն, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից։ Այս փաստաթղթերը, մեր ընդհանուր համոզմամբ, շարունակում են մնալ ամուր, ուժեղ, հուսալի հիմք բոլոր հարցերի լիարժեք կարգավորման համար, ներառյալ տրանսպորտի և տնտեսական կապերի ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան ու խաղաղության պայմանագիր կնքելու կոնկրետ պայմանավորվածության ելքը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կողմերին այս ուղղություններով աջակցել։

Էմմա Չոբանյան