Արմավիրի մարզպետը Բաղրամյան բնակավայրում ներկա է եղել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի վերաբացմանը

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում այսօր ներկա է եղել պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Հնարավոր է սա 3 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
Շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման նշանակալի օրվա հյուրերին ու բաղրամյանցիներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որևէ կերպ աջակցել են մանկապարտեզի վերաշահագործմանը՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն բան՝ երեխաների առօրյան գույներով լցնելու համար:
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ կանգնած են, փուչիկ and դրսում նկարն է
Անդրադառնալով վերջին երկու-երեք տարիների ընթացքում Բաղրամյանում ներդրված միջոցներին՝ մարզպետը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է մանկապարտեզների դերն ու նշանակությունը համայնքներում, և համայնքային ենթակառուցվածքներում իրականացվող աշխատանքների արդյունքում էլ տեսանելի է բնակիչների հավատը իշխանության նկատմամբ:
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած and դրսում նկարն է
Մարզպետը բարեմաղթել է բաղրամյանցի փոքրիկներին՝ ընդգծելով երեխաների կյանքում մանկապարտեզի սոցիալական, կրթական, դաստիարակչական առանձնահատկությունը և հավելել, որ մարզային իշխանությունն ուշի ուշով հետևելու է համայնքային աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են, փուչիկ and դրսում նկարն է
Միջոցառման ավարտին համայնքային իշխանության պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
1985 թվականին կառուցված մանկապարտեզը երբեք չի վերանորոգվել և 2016 թվականից դադարել է գործել:
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի շենքը մասնակի վերանորոգվել է, որի ընդհանուր արժեքը կազմել է 27.8 մլն դրամ՝ 50% համայնքի և 50% պետության համաֆինանսավորմամբ: Իրականացվել են մանկապարտեզի տանիքի վերանորոգում, հիմքի ուժեղացում, պատուհանների և դռների քանդում և փոխարինում, շենքի սեյսմիկության ուժեղացում:
Հնարավոր է սա 11 մարդ, երեխա, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
2019 թվականին համայնքային բյուջեից լրացուցիչ ևս 18 մլն դրամ արժողությամբ իրականացվել են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներ:
Հնարավոր է սա 7 մարդ, երեխա, մարդիկ նստած են and ներսում նկարն է
Նույն թվականին մասնավոր ներդրողի և բաղրամյանցիների միջոցներով իրականացվել են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներ՝ 8 մլն դրամ գումարով։
Հնարավոր է սա ներսում and տեքստ, որում ասվում է «FCN» նկարն է
2020 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմել է 10.2 մլն դրամ, կրկին պետության և համայնքի 50% մասնակցությամբ վերանորոգվել է Բաղրամյանի մանկապարտեզի բակը:
Իսկ արդեն 2019-2020 թթ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մասնավոր ներդրողի միջոցներով իրականացվել են մանկապարտեզի վերանորոգման, բակային տարածքի բարեկարգման, «Focus on Children Now-FCN» բարեգործական կազմակերպության աջակցությամբ խմբասենյակային գույքով և Փարաքար համայնքի միջոցներով՝ խոհանոցային կահույքի ու սարքավորումների ձեռքբերման աշխատանքները։
Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 90 երեխա հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա: Կստեղծվի նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ: