Թուրքիան կալանավորել է Շվեդիայի կողմից արտահանձնված քուրդ փախստականին

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Շվեդիայում նոյեմբերի 22-ին ձերբակալված քուրդ Մահմուդ Թաթին դեկտեմբերի 2-ին արտահանձնել են Թուրքիային, որտեղ նրան կալանավորել են, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թաթը դատապարտվել էր 6 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպությանը»՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) ենթադրյալ անդամակցելու համար։ Պատիժը կրելուց հետո նա  2015 թվականին տեղափոխվել է Շվեդիա և ապաստան խնդրել, սակայն մերժվել է։

Թուրքական պետական լրատվականները նշում են, որ Թաթին դեկտեմբերի 3-ին տեղափոխել են Ստամբուլի Մետրիս բանտ։

Հավելենք, որ Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան հունիսի վերջին հուշագիր են ստորագրել սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի վերաբերյալ, որը ներառում է Անկարայի՝ «անվտանգության հետ կապված մտահոգությունների» լուծումը։ Երկու երկրները պայմանավորվել են դյուրացնել «ահաբեկչության մեջ» կասկածվողների կամ դատապարտյալների արտահանձնումը Թուրքիային։ Հուշագրից հետո Շվեդիան արդեն մի քանի անձի է արտահանձնել Թուրքիային։

Հավելենք, որ Անկարան Ստոկհոլմի քայլերը բավարար չի համարում, այդ պատճառով դեռևս չի վավերացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը։

Էմմա Չոբանյան