Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն իրականացնելու շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Ուսումնասիրությունների արդյունքում երեք բժշկական հաստատությունում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, «Ջրաշենի …

