Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարությունում: «Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։ Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան …

