Նախիջևանում տեսել ենք, թե ոնց է Ադրբեջանը հարգում քաղաքացիական իրավունքները․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համարժեք պատասխան տալ Ադրբեջանին՝ ընդունելով Ազգային ժողովի համատեղ հայտարարություն։

«Ինչպիսին պետք է լինի հայտարարությունը։ Մեր խորհին համոզմամբ՝ հայտարարության ադեկվատությունը առնվազն պետք է 3 հիմնական պահանջների բավարարի՝ համարժեք հակազդեցություն Ադրբեջանի մեսլիջի հայտարարությանը, թե չի կլինի, որ ոչ թե հակազդեցություն է, այլ համադրություն, լինի ավելի արմատական, ամբողջական քան օտարերկրյա մեր գործընկերների արձագանքն է, թե չէ ակնկալում ենք, որ օտարը լինի հայից ավելի հայ։ Համապատասխանի Հայաստանի հանրապետոության և Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին և մոտեցումներին, հակառակ պարագայում կհայտնվենք հակասահմանադրական ընթացքի մեջ և, ըստ էության, կմոտեցնենք մեր դիրքորոշումները կրկին Ադրբեջանի դիրքորոշումներին»։ Այս մասին արտահերթ նիստում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«ՔՊ-ի առաջարկները լավագույնս բացահայտում են գործող իշխանությունների հետապնդած իրական նպատակներն ու որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ ունենք հետևյալ պատկերը՝ չկա, չի եղել ԼՂՀ կամ ԱՀ, կա հայություն, որ ապրում է Լեռնային Ղարաբաղում, բայց ոչ որպես պետական կազմակերպական ձև ունեցող միավոր, այլ որպես աշխարհագրական տարածք:

Ադրբեջանը չի օկուպացրել Արցախի որևէ տարած

Շուշիի հռչակագիրը դատապարտելի և անընդունելի չէ

Թուրքիայի մասին նպատակահարմար չէ հիշատակել Ադրբեջանական հակահայկական գործողությունների համատեքստում: Փաստացի անտեսվում են թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը:

Կարելի է կատարել նաև դրական արձանագրում, որ անընդունելի է ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրումը:

Սակայն մերժվում է Արցախի հիմնախնդրում ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման հնարավորությունը։

Փաստացի հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը սատարելու սահմանադրորեն ամրագրված պարտավորությունից։ Հրաժարվում է նպաստել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Դրա փոխարեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է համարում միջազգային մեխանիզմով Ստեփանակերտ- Բաքու ուղիղ երկխոսությունը՝միաժամանակ չբացառելով Արցախը Արդբեջանի կազմում, և կարևորելով ոչ թե ժողովրդին պատկանող տարածքը` այլ նրա իրավունքները:
1991 թվականին Ալմա- Աթայի հռչակագրի հիշատակումը` առանց մատնանշելու ՀՀԳԽ-ի կատարած վերապահումը, թույլ է տալիս այն մեկնաբանել որպես Արցախն Ադրբեջանի կազմի մեջ ամրագրող փաստաթուղթ:

Այսպիսով, ըստ օրվա իշխանությունների իրավիճակը թելադրում է հրաժարվել Ադրբեջանի հնարավոր զայրույթը գրգռող որևէ բառապաշարից, և, անշուշտ, հրաժարվելով` հրաժարվել սեփական նախընտրական խոստումներից և նպատակներից:
Սակայն ակնհայտ է, որ իրավունքն ինքնին առանց տարածքի և կարգավիճակի կարևորման հեշտությամբ հանգեցվելու է Ադրբեջանի սահմանադրությամբ, թղթի վրա նախատեսված քաղաքացիական իրավունքներով բավարարվելուն, դրա հետևանքները հայ ժողովուրդը տեսել է մասնավորապես Նախիջևանում և այլուր։

ետևաբար, չկա, չի կարող լինել արցախահայության ընդհանրացված իրավունքների պաշտպանություն, առանց այդ իրավունքների սկզբնաղբյուրը հանդիսացող ինքնորոշման իրավունքի ապահովման:
Չկա, չի կարող լինել Արցախահայության անվտանգության երաշխավորում, առանց դրա համար անհրաժեշտ կենսական, առնվազն` երեք պայմանների ապահովման, Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակ, անկլավության բացառում և խաղաղապահ անժամկետ առաքելությամբ և Հայաստան- Արցախ միասնական անվտանգության համակարգի ձևավորման:

Այո, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը այսօր կանգնած է այս ճակատագրական փորձության առաջ` կա՛մ առձանագրում ենք, որ տեր ենք մեր համազգային նպատակներին և սկզբունքային դիրքորոշումներին` արտահայտված մեր անկախության մասին հռչակագրով և դրան հետևած 1992 թվականի հուլիսի 8-ի ԳԽ հայտնի որոշումով ու Արցախի հանրապետության գոյությունն ամրագրող բազմաթիվ հայտարարություններվ և վերականգնում ենք սրա շուրջ մեր եռամիասնությունը, կա՛մ, ըստ էության, հրաժարվելով դրանցից` ոտնահարում ենք Հյասաստանի գործող սահմանադրությունը և արժեզրկում սերունդների մղած պայքարը՝ հանուն Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։