Քրեական հետապնդում Գասպարյանի կնոջ նկատմամբ․ Թուրքիա-Ադրբեջան համատեղ վարժանք է սկսվել․ Լուրեր

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  • Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ։ Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Ս․Գ․-ն, նշանակված լինելով նախ ռազմական ոստիկանությունում, ապա նաև ոստիկանությունում ծառայության, ամուսնու ենթակայության ներքո ստացել է աշխատավարձ՝ չներկայանալով ծառայության կամ պատշաճ չիրականացնելով պարտականությունները։ Գասպարյանի կինը այդ ընթացքում որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր առմամբ 36,5 մլն դրամից ավելի աշխատավարձ։ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
  • Արցախի ոստիկանությունն ամփոփել է նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված երկու սադրանքները։ Նախ ադրբեջանցիները իբր բնապահպանական պատճառաբանությամբ դեկտեմբերի 3-ին փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը բացել են 3 ժամ տևած բանակցություններից հետո, իսկ դեկտեմբերի 4-ին Մարտակերտով Քարվաճառ մեկնող ադրբեջանցիները կանգնել էին Գետավան գյուղում, սադրել ու քաշքշուք հրահրել տեղացիների հետ։
  • Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են սկսել Ադրբեջանի հարավում, ինչպես նաև Արցախից գրաված տարածքներում։ Դրանց դրվագներից մեկով՝ ադրբեջանա-թուրքական զորքերը պետք է անցումներ կատարեն գետի վրայով ու դեսանտ իջեցնեն հակառակորդի պաշտպանության խորքում։ Ավելի վաղ Ադրբեջանի հետ սահմանին գետերի անցման դրվագներով զորավարժություններ արել էին Իրանի զինված ուժերը։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։