Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ ԽՎ նիստում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային հատվածի հետ։ Այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, և չկա նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն հասկացությունը։ Օրերս Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահներից պահանջել է չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները»,- հիշեցրել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները տեսնում են Ադրբեջանի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը, որը հումանիտար մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար։ Սիմոնյանը նաև նշել է, որ վերջին շրջանում նկատելիորեն աճել են ադրբեջանական կողմի սադրանքները Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող միջանցքային հատվածում։

«Ամփոփելով վերը նշվածը՝ աճում է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը: Ադրբեջանը բոյկոտում և ժխտում է միջազգային գործընկերների ջանքերը, հարձակումներ են հնչեցվում ռուս խաղաղապահների հասցեին, որոնց մանդատը դեռևս չի հաստատվել Ադրբեջանի կողմից»,- ընդգծել է նա։

Բացի այդ, Հայաստանի խորհրդարանի նախագահը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները, ինչը նշանակում է երրորդ երկրների զինված ուժերի ներկայություն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։

«Ես չգիտեմ, թե ինչպես բացատրել սա կամ ինչպես են մեր գործընկերները տեսնում այս իրավիճակի շարունակությունը, բայց Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում»,- ընդգծել է նա։

Տաթև Ֆռանգյան