ՀՀ-ն նախկին դատավորին հետմահու 4900 եվրո կփոխհատուցի. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Մնացականյանն ընդդեմ ՀՀ»-ի գործով վճիռ է կայացրել։ Ստրասբուրգյան դատարանն արձանագրել է նախկին դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը և պարտավորեցրել Հայաստանին դիմումատուի իրավահաջորդներին փոխհատուցել 4900 եվրո, որից 3600-ը՝ ոչ նյութական վնասի, իսկ 1300 եվրոն՝ դատական ծախսերի համար:

Գործը վերաբերում է դեռևս 11 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։ Մասնավորապես, Սամվել Մնացականյանն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ 2009 թ-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2011 թ. մայիսի 30-ին դատավոր Սամվել Մնացականյանը բավարարել է մեղադրյալ Ա. Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով, ինչն էլ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսացել:

Երկու օր անց` 2011թ. հունիսի 1-ին, Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Արման Մկրտումյանը համապատասխան գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Մկրտումյանի գրությունն էլ առիթ է հանդիսացել դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Նույն տարվա հունիսի 24-ին Արդարադատության խորհուրդը քննարկել է Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ որոշելով դիմել երկրի նախագահին Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Մնացականյանն առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատ արձակել:

2011 թ-ի հուլիսի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով դադարեցվել են դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները:

Սամվել Մնացականյանի ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը դիմել էին Վարչական դատարան՝ Արդարադատության խորհրդի որոշման առոչինիչ լինելը հաստատելու կամ այն անվավեր ճանաչելու ու Հանրապետության նախագահի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Վարչական դատարանը արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը վիճարկելու մասով հայցը մերժել է վարույթ ընդունել։ Վերադաս ատյանները ևս չեն բավարարել դատավորի ներկայացուցիչների բողոքները։ Ներպետական դատարանները եզրակացրել են, որ հրամանագիրն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան, որը հիմնված է Արդարադատության խորհրդի 2011 թ. հունիսի 24-ի որոշման վրա. հետևաբար՝ այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։ Դրանից հետո Սամվել Մնացականյանը դիմել է ՄԻԵԴ:
Նախկին դատավորի ներկայացուցիչ Արա Ղազարյանը ՄԻԵԴ-ում հարց էր բարձրացրել, որ դատավորները զրկված են եղել Արդարադատության խորհրդի որոշումների դատական վերանայման հնարավորությունից: Արդարադատության խորհրդի որոշումները վիճարկելու օրենսդրական հնարավորություն չկա, իսկ խորհրդում վարույթը չի տալիս նույն դատավարական երաշխիքները, ինչը ընդհանուր իրավասության դատարանների դեպքում է:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Արդարադատության խորհուրդը պաշտոնանկության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու մարմին չի եղել և չի կատարել դատարանի գործառույթ: Ավելին, ներպետական օրենսդրությունը բացառել է Արդարադատության խորհրդի՝ դատավորին պաշտոնանկ անելու վերաբերյալ առաջարկություն տալու մասին որոշման դեմ բողոքարկելու հնարավորությունը:

ՄԻԵԴ-ի վճռում արձանագրվել է, որ պետության հետ դատավորների աշխատանքային հարաբերությունները պետք է ըմբռնվեն դատական անկախության համար էական հատուկ երաշխիքների և դատավորների անփոփոխելիության սկզբունքի լույսի ներքո։ Այդ հարաբերությունները պահանջում են, որ դատական համակարգի անդամներն իրենց պարտականությունները կատարելիս բավականաչափ հեռու լինեն պետության մյուս ճյուղերից, որպեսզի նրանք կարողանան որոշումներ կայացնեն բացառապես հիմնվելով օրենքի և իրավունքի գերակայության վրա՝ առանց վախի ու կաշկանդվածության:

«Սխալ կլինի ենթադրել, որ դատավորները կարող են պահպանել օրենքի գերակայությունը և ուժի մեջ դնել Կոնվենցիան, եթե ներպետական օրենսդրությունը նրանց զրկում է Կոնվենցիայի հոդվածների երաշխիքներից այն հարցերի վերաբերյալ, որոնք անմիջականորեն առնչվում են նրանց անհատական անկախությանը և անաչառությանը»,- արձանագրվել է ՄԻԵԴ վճռում:

Հենց այդ հանգամանքն էլ ՄԻԵԴ-ը դիտարկելով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը: Նշենք, դատավորը մահացել է նախորդ տարի՝ այդպես էլ չիմանալով ՄԻԵԴ վճռի մասին։

Ռոզա Վարդանյան