Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի գործով այսօր բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը Բադասյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում և դատապարտեց 300.000 դրամ տուգանքի։ Պաշտպանական կողմը, մինչդեռ, համաձայն չէ վճռի հետ։ Factor.am-ի հետ զրույցում Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց՝ քրեական գործում առկա …