Թուրքիայում մարդկանց 54,3 տոկոսը կարծում է, որ քաղաքական հայացքների պատճառով խտրականության է ենթարկվում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայում մարդկանց 54,3 տոկոսը կարծում է, որ խտրականության է ենթարկվում քաղաքական հայացքների պատճառով։ Այս մասին հայտնում է Ազատության Ստոկհոլմի կենտրոնը՝ վկայակոչելով Հավասար իրավունքների մոնիթորինգի ասոցիացիայի «Թուրքիայում 2022 թվականի նոյեմբերին խտրականության հետազոտությունը», գրում է Turkish Minute-ը։

Ասոցիացիան հարցում է անցկացրել Թուրքիայի 26 նահանգում 1,531 մարդու շրջանում՝ հարց ուղղելով՝ արդյո՞ք նրանք ենթարկվում են խտրականության։ Հարցվածների 25,8 տոկոսն ասել է, որ մշտապես խտրականության է ենթարկվում ազգային պատկանելության պատճառով, 26,5 տոկոսը՝ կրոնական համոզմունքների, 36,6 տոկոսը՝ միգրանտների ինքնության և 54,3 տոկոսը՝ քաղաքական համոզմունքների համար: Գենդերային ինքնությունը խտրականության պատճառ է հանդիսանում հարցվածներից 36,3 տոկոսի համար։

Զեկույցի համաձայն՝ այն ոլորտները կամ հաստատությունները, որտեղ առավել տարածված է խտրականությունը, պետական կառույցներն են՝ 38,3 տոկոսով և մասնավոր հատվածը՝ 34,7 տոկոսով: Դրան հաջորդում են պետական կամ քաղաքային հիմնարկների սոցիալական ծառայությունները՝ 31,5 տոկոսով։

Հարցվածները, որոնք ասել են, որ երբեք խտրականության չեն ենթարկվել կրոնական հաստատություններում, կազմել է 36,3 տոկոս: Հարցին՝ «Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիայում գործող օրենքները բավարա՞ր են խտրականությունը կանխելու համար», հարցվածների 10,4 տոկոսը պատասխանել է՝ այո, իսկ 85,7 տոկոսը՝ ոչ։

Հարցման մասնակիցների 65 տոկոսի կարծիքով՝ Թուրքիայում պետական կառույցները բավարար քայլեր կամ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում խտրականությունը կանխելու համար: Ընդհանուր առմամբ, հարցվածների 81,6 տոկոսը կարծում է, որ Թուրքիայում խտրականություն դրսևորող մարդիկ չեն պատժվում իրենց արարքների համար։

Էմմա Չոբանյան