Մակրոնը կոչ է արել չակնկալել ուկրաինական պատերազմի արագ ավարտ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ուկրաինայում պատերազմը «չի ավարտվի վաղը կամ մյուս օրը», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի զինված ուժերին ուղղված ուղերձում։ Նրա խոսքով` այժմ Արևմուտքի հիմնական խնդիրն է «ապահովել, որ Ուկրաինան ունենա գոյատևելու միջոցներ և ապագա բանակցություններ վարելու կարողություն ուժի դիրքերից»: Նա նաև ընդգծել է Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների կարևորությունը:
«Երբ մարտերը դադարեն, անհրաժեշտ կլինի երաշխավորել, որ պատերազմը չի վերադառնա ուկրաինական տարածք»:

Այդ միջոցները, Մակրոնի կարծիքով, ոչ միայն երաշխիք կդառնան Կիևի համար, այլև կայունության հիմք ողջ Եվրոպայում։ «Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը անհնար է առանց եվրոպացիների և նրանց միջև բանակցությունների», – Մակրոնի խոսքերն է մեջբերում BFMTV-ն:

Մակրոնը կարգադրել է վերանայել ազգային պաշտպանության ռազմավարությունը (Revue nationale stratégique) մինչև այս տարվա մայիս։ Այս թարմացումը պետք է սահմանի Ֆրանսիայի «գլոբալ պաշտպանության և վերազինման» հիմքերը: Նախորդ ռազմավարության վերանայումն իրականացվել է 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի