Վրաստանը հայտարարել է, որ ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրաստանի իշխանությունները ռազմական օգնություն չեն ցուցաբերի Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում լինել հակամարտության կողմ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է (Ուկրաինային) ռազմական օգնությանը, մենք հստակ ասել ենք, որ դա չենք անի: Որպես պետությունъ մենք երբեք չենք խառնվի հակամարտությանը: Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ «երկրորդ ճակատ» բացելու խնդրանքներ են եղել՝ բաց և փակ դռների հետևում, սակայն հանրապետության իշխանությունները դրան չեն համաձայնի։

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը երեքշաբթի ասել է, որ Կիևը բազմիցս դիմել է Թբիլիսիին՝ ռազմական կամ երկակի նշանակության տեխնիկա փոխանցելու խնդրանքով, սակայն դիմումներն անտեսվել են։

Կայքը նշում է, որ Կիևի և Թբիլիսիի հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարեց, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Թբիլիսիից Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին հետ կանչելու մասին՝ պատժամիջոցների հարցում վրացական իշխանությունների «անբարոյական դիրքորոշման» և նրանց Ուկրաինա կամավորներ ուղարկելը թույլ չտալու համար։ Դրանից հետո ուկրաինական իշխանությունները բազմիցս մեղադրել են Վրաստանին Ռուսաստանին աջակցելու մեջ՝ նրա դեմ սահմանված սահմանափակող միջոցները շրջանցելու համար։