Մերկելը՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի և «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանն իր համաձայնության մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Die Zeit պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է Korrespondent-ը։

Նա դժվարացել է կանխատեսել, թե կոնկրետ ինչպիսին կլինի պատերազմի ելքը։

«Մի օր այն կավարտվի բանակցություններով, պատերազմներն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մերկելը։

Միաժամանակ, նախկին կանցլերը բացառել է իր մասնակցությունը խաղաղ կարգավորմանը և չի պատասխանել հարցին, թե ի՞նչ հանգամանքներում կարող են բանակցություններ սկսվել։

«Տարբերություն կա թելադրված խաղաղության, որը ես, ինչպես շատ ուրիշներ, չեմ ցանկանում, և միմյանց հետ բարեկամական, բաց քննարկումների միջև»,- հավելել է նա։

Մերկելը նաև բացատրել է, որ համաձայնել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը, քանի որ մերժումը կարող էր վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Մի կողմից՝ նման մերժումը, զուգորդված մինսկյան համաձայնագրերի հետ, իմ կարծիքով, վտանգավոր կերպով կվատթարացնեին հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ էներգետիկ կախվածությունն առաջացավ Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից գազի պակասի և Նորվեգիայում արդյունահանման սահմանափակման պատճառով»,- ասել է նախկին կանցլերը։

Նրա խոսքով՝ շինթույլտվության խնդրանքը եղել է ոչ թե կառավարությունից, այլ ձեռնարկություններից։ Մերկելը նշել է, որ Գերմանիան կարող էր գնել ավելի թանկ հեղուկ բնական գազ Կատարից և Սաուդյան Արաբիայից, սակայն դա բացասաբար կանդրադառնա երկրի մրցունակության վրա։

«Այսօր պատերազմի ճնշման տակ հենց դա է արվում, ինչին ես աջակցում եմ, բայց այն դեպքում դա շատ ավելի մեծ քաղաքական որոշում կլիներ»,- բացատրել է Մերկելը:

Տաթև Ֆռանգյան