Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները Երևանից Թբիլիսի․ տեղեկացնում են ԱՆԻՖ-ից։ «Երևան-Թբիլիսի-Երեւան երթուղին մեր ավիաընկերության թվով հինգերորդ ուղղությունն է՝ Հուրգադայից, Շարմ Էլ Շեյխից, Մոսկվայից և Սոչիից հետո: Համոզված ենք, որ նոր ուղղությունը պահանջված կլինի և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մեր երկրների …

