ArCa համակարգը խափանվել է, բանկոմատները չեն աշխատում
Տնտեսություն
08.12.2022 | 11:12Հայաստանում կրկին խափանվել է ArCa համակարգը։ Քաղաքացիները չեն կարողանում գործարքներ իրականացնել բանկոմատների ու էլեկտրոնային դրամապանակների միջոցով։ Բանկերում ևս գումար կանխիկացնել հրաժարվում են, պատճառաբանելով, որ ծրագրային խափանում կա։
Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Արմենիան Քարդ ընկերությունից, որը սպասարկում է ArCa համակարգը։ Մեզ ասացին, որ հարցին կարող են պատասխանել միայն գրավոր տարբերակով։ Factor.am-ը հարցում է ուղարկել, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։