Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի վճիռներով բնապահպան ակտիվիստներին ճնշելու վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ ««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ “Գեոթիմ” ՓԲԸ) 2009 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից օրենսդրության բազմաթիվ խախտումներով ստացել է թույլտվություն` շահագործելու Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ջերմուկ համայնքի և շրջակա գյուղերի բնակիչները խիստ անհանգստացած լինելով Ամուլսարի ծրագրի բացասական հետևանքներով, …

