Politico-ն Պուտինին «տարվա անհաջողակ» է ճանաչել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ամերիկյան հեղինակավոր Politico պարբերականը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել է «տարվա անհաջողակ»։ Պատճառը նրա ձախողումն է ուկրաինական պատերազմում, ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ մի շարք ռազմական գործողություններում պարտությունը հանգեցրել է Պուտինի հեղինակության կորստի ոչ միայն աշխարհում, այլև հենց Ռուսաստանի Դաշնությունում։

«Մեծ Ռուսաստանի մասին Վլադիմիր Պուտինի երազանքը դժվար թե իրականանա: Նրա լայնածավալ հարձակումն Ուկրաինայում սկսել է փլուզվել գրեթե նույնքան արագ, որքան սկսվեց։ Կիևին կարճ ժամանակով սպառնացող զորքերը հազիվ են պահում դիրքերը երկրի արևելքում: Հարյուր հազարավոր նոր զինվորների զորակոչելու նրա որոշումը ստիպեց զինվորական տարիքի տղամարդկանց լքել երկիրը»,- նշում են վարկանիշային աղյուսակը կազմողները:

Ռուսների նահանջը Խերսոնից Դնեպրի ձախ ափ պարբերականն ամոթալի է անվանել։ Բացի այդ, նշվում է, որ այս ֆիասկոն պառակտում է առաջացրել Ռուսաստանի Դաշնության կրեմլամետ քաղաքացիների ներսում, և Պուտինի վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի։

Իրավիճակն է՛լ ավելի սրվեց երկրում ռուսական զորքերի վիթխարի կորուստները լրացնելու նպատակով երկրում մոբիլիզացիայի հարկադիր հայտարարմամբ։ Լրագրողները նաև կարծում են, որ «Պուտինի՝ իր երազանքն իրականացնելու անկարողությունը չի նշանակում, որ նա այլևս մղձավանջ չի լինի Ռուսաստանի հարևան երկրների համար»։

Տաթև Ֆռանգյան