Քաղաքական դրամա Պերուում․ նախագահ Կաստիլյոն փորձել է ցրել խորհրդարանը, սակայն հեռացվել է պաշտոնից և կալանավորվել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Պերուի խորհրդարանն իմփիչմենթի է ենթարկել նախագահ Պեդրո Կաստիլյոյին այն բանից հետո, երբ նա փորձել է ցրել երկրի օրենսդիր մարմինը։ Նախագահի երդումը տվել է փոխնախագահ Դինա Բոլուարտեն, իսկ երկրի՝ այժմ արդեն նախկին ղեկավարը հայտնվել է ոստիկանական բաժանմունքում․ նրան բերման են ենթարկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Կաստիլյոն հայտարարել էր, որ հանրապետության Կոնգրեսը (Պերուի խորհրդարանը) փոխարինում է արտակարգ ժամանակավոր կառավարությամբ։ Սակայն օրենսդիրներն անտեսել են նրա այս քայլը և արտահերթ նիստ հրավիրել, որի ընթացքում որոշել են իմփիչմենթի ենթարկել նախագահին։

Դրանից հետո Պերուի ոստիկանությունը Twitter-ում հրապարակել է ոստիկանական բաժանմունքում գտնվող Կաստիլյոյի լուսանկարները։ Հաղորդագրության մեջ իրավապահ մարմինները նրան անվանել են «նախկին նախագահ» և գրել, որ իրենց պարտականությունները կատարելու համար ստիպված են եղել միջամտել իրավիճակին։ Լուսանկարները հետագայում հեռացվել են։ Դրանից հետո հրապարակվել են կադրեր, որոնցում Կաստիլյոն ստորագրում է որոշ փաստաթղթեր։


Կառավարության կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող դատախազների թիմի ներկայացուցիչ Մարտիա Բարրետոն հայտնել է, որ Կաստիլյոն ձերբակալվել է։ Agence France-Presse-ի աղբյուրները հայտնում են, որ նա կասկածվում է ապստամբության մեջ։

Մինչդեռ, խորհրդարանը որպես ժամանակավոր ղեկավար ճանաչել է գործող փոխնախագահ Դինա Բոլուարտին, որն անհապաղ կոչ է արել քաղաքական զինադադար հաստատել՝ ազգային ճգնաժամի հաղթահարման շահերից ելնելով:

Կաստիլյոն հայտարարել է, որ ցրում է ընդդիմադիր մեծամասնությամբ խորհրդարանը, ինչը շոկ է առաջացրել երկրի ներսում և դրսում։ Պերուի կառավարության մի քանի նախարարներ անմիջապես հրաժարական տվեցին, իսկ սահմանադրական դատարանի ղեկավարը նախագահին մեղադրել է հեղաշրջման փորձի մեջ։

ԱՄՆ-ը Կաստիլյոյին հորդորել է չեղարկել իր որոշումը, փոխնախագահ Բոլուարտեն նրան մեղադրել է սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ Պերուի ոստիկանությունն ու զինվորականները համատեղ հայտարարության մեջ ընդգծել են, որ կշարունակեն հարգել երկրի Սահմանադրությունը:

Հավելենք, որ Պերուն աշխարհում պղնձի երկրորդ խոշոր արտադրողն է: Այնտեղ արդյունահանվում են նաև ոսկի, արծաթ, անագ, ցինկ և նավթ։

Տաթև Ֆռանգյան