Բնապահպան ակտիվիստներին դատական վճիռներով փորձում են ճնշել․ քաղհասարակության հայտարարությունը

Լուրեր

12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի վճիռներով բնապահպան ակտիվիստներին ճնշելու վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ “Գեոթիմ” ՓԲԸ) 2009 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից օրենսդրության բազմաթիվ խախտումներով ստացել է թույլտվություն` շահագործելու Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Ջերմուկ համայնքի և շրջակա գյուղերի բնակիչները խիստ անհանգստացած լինելով Ամուլսարի ծրագրի բացասական հետևանքներով, որն ուղղակիորեն ազդում է շրջակա միջավայրի վիճակի, մարդկանց առողջության, Ջերմուկ առողջարանային գոտու զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի որակի, տարածքում բնակվող և տեղաշարժվող կարմիրգրքային կենդանատեսակների վրա, ծրագրի մասին տեղեկանալուց ի վեր՝ 2012 թվականից պարբերաբար դիմում են բողոքի տարբեր միջոցների, այդ թվում՝ քաղաքացիական ակցիաների, իսկ 2018 թվականի հունիսի 22-ից՝ նաև ճանապարհների շրջափակման՝ ներկայացնելով ծրագրի դեմ իրենց փաստարկները և պահանջելով դադարեցնել հանքի շահագործման գործընթացը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կազմակերպել է հակընդդեմ ակցիաներ՝ որոնց ժամանակ եղել են հանքավայրի դեմ հանդես եկող քաղաքացիներին վիրավորող պաստառներ, որոնք առաջացրել են սոցիալական լարվածություն ազդակիր համայնքներում, իսկ 2018-2919 թվականներից առավել ակտիվ քաղաքացիների դեմ նախաձեռնել է դատական հայցեր՝ պահանջելով չքննադատել ընկերությանը, ինչպես նաև վճարել խոշոր փոխհատուցում ընկերության հեղինակությանը իբր հասցված վնասի համար:

Ի թիվս այլ քաղաքացիների՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակտիվորեն հանդես է եկել բնապահպան հասարակական գործիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով գլխավորում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն և միաժամանակ ազդակիր Գնդեվազ գյուղի բնակիչ է։

2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի քաղաքացիները կազմակերպել են Ամուլսարի պահպանությանը նվիրված համերաշխության ակցիա՝ ավտոերթ և քայլերթ, որից հետո կազմակերպվել է հավաք և ելույթներ:

Հավաքին ի թիվս այլոց ելույթ է ունեցել Թ․ Ենոքյանը։ Նա մասնավորապես նշել է, որ ողջունում է «հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները։ .․. ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…»

2019 թվականի սեպտեմբերի 5-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Թ․ Ենոքյանի դեմ դիմել է դատարան՝ Թ․Ենոքյանից պահանջելով հերքել 2018 թվականի սեպտեմբերի 12-ի ելույթում հնչեցված ՝բառերը, իր կողմից համարելով դրանք զրպարտություն և վիրավորանք, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ գումար՝ որպես գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումար։

Առաջին ատյանի դատարանը 2021թ․ դեկտեմբերի 15-ի վճռով մասնակիորեն բավարարել է «Լիդիան Արմենիա»-ի հայցը և պարտավորեցրել Թ․Ենոքյանին հերքել վերը առանձնացված զրպարտություն համարվող տվյալները։ Դատարանը, հանցագործ բառը որպես վիրավորանք գնահատելու մասով գտել էր, որ Պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է և ոչ թե իրավաբան, ուստի կարող էր և չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը։ Ուստի բարոյական վնասի դրամական հատուցման մասով պահանջները մերժվել են։

Վճռի դեմ և՛ Թեհմինե Ենոքյանը, և՛ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ 2022թ․ հուլիսի 22-ին դատարանն ընդունել է որոշում, որով Թ․ Ենոքյանի բողոքը մերժվել է, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բողոքը ամբողջությամբ բավարարվել։ Դատարանը պարտավորեցրել է Թ․Ենոքյանին հրապարակայնորեն հերքել հնչեցված զրպարտություն համարվող տվյալները, և նրանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 500,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 500,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց նյութական փոխհատուցման գումար: Վերաքննիչ դատարանը նաև դատական ծախսերի հատուցման պարտականություն է դրել Թ․Ենոքյանի վրա՝ ներառյալ 24,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Թ․Ենոքյանը ներկայացրել է բողոք։ Վճռաբեկ դատարան, որը, սակայն, 2022թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ մերժվել է պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի նորմերի խախտում, որը խախտել է արդարադատության էությունը։ Այդպիսով, Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է օրինական ուժ։

Ելներով գործի փաստական հանգամանքներից և կայացրած դատական ակտերից կարելի եզրահանգել, որ Թ․Ենոքյանի կողմից որևէ զրպարտություն և վիրավորանք չի արվել և դատական ակտերը անհիմն ու անօրիանական են հետևյալ հիմնավորմամբ․
– Չնայած դատարան ներկայացված փաստարկներին, որ Թ․ Ենոքյանի արտահայությունները գնահատողական են, դատարանը դրանք դիտարկել է որպես փաստացի տվյալներ։ Նույնիսկ այդ դեպքում, այն պետք է առաջնորդվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որում սահմանված է, որ փաստացի տվյալների ներկայացումը զրպարտություն և վիրավորանք չեն համարվում, եթե դրանք տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված են գերակա հանրային շահով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1087.1 հոդված, 5-րդ կետ)։ Թ․Ենոքյանը, որպես ազդակիր համայքի բնակիչ, երկար տարիների փորձ ունեցող բնապահպան հասարակական գործիչ և լրագրող պարտավոր էր իրազեկել իր համայնքի անդամներին՝ իրենց կենսամիջավայրի նկատմամբ իրականացվող գործընթացների, բնությանը հասցվող վնասների, հնարավոր առողջապահական խնդիրների և քաղաքացիների իրավունքների մասին։

– Թ․Ենոքյանը արել է զուտ գնահատողական արտահայտություններ և որևէ փաստացի տվյալ չի ներկայացրել, առաջնորդվել է գերակա հանրային շահով և հետևաբար նրա արտահայտությունները չէին կարող որակվել որպես զրպարտություն։ Նա որևէ դիտավորություն չի ունեցել զրպարտելու և վիրավորելու, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործողությունները «հանցագործություն» համարելը նրա գնահատականն է բնության նկատմամբ տվյալ ընկերության վերաբերմունքի։

– ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործը քննել է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու և կողմերին լսելու կայացրել է որոշում՝ ամբողջությամբ բեկանելով և փոխելով առաջին ատյանի վճիռը։ Այդպիսի որոշում Վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել, երբ առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից (ՀՀ քաղաքացիական դատավարոթյան օրենսգիրք, 380-րդ հոդված, 1-ին մասի 5-րդ կետ)։

– Վերաքննիչ դատարանը չէր կարող վճիռը փոփոխել, քանի որ առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս կայացնելու նման ակտ։ Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել զրպարտության եղանակին, տարածման շրջանակին, ինչպես նաև Թ․Ենոքյանի գույքային դրությանը, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն այդ հանգամանքները պետք է դատարանը հաշվի առներ փոխհատուցման չափը որոշելիս։ Արդյունքում որոշվել է աննախադեպ անհամաչափ գումարի բռնագանձում, ինչի հետևանքով Թ․Ենոքյանը հայտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ։ Սա հիմնավորում է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ թե ուղղված է հայցվորի բարի համբավը վերականգնելուն, այլ՝ Թ․Ենոքյանին ֆինանսապես և բարոյապես ճնշելուն, նրա խոսքի ազատությունը և բնապահպանական գործունեությունը սահմանափակելուն։

– ՀՀ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր վարույթ ընդունել Թ․Ենոքյանի վճռաբեկ բողոքը, քանի որ առկա է Թ․Ենոքյանի խոսքի ազատության, արդար դատաքննության և սեփականության սահմանադրական իրավունքների խախտում, այն էլ՝ այն դեպքում, երբ ստորադաս երկու ատյանները կայացրել միմյանց հակասող որոշումներ։

Առկա են ՀՀ սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ, որոնցով հիմնավորվում է, որ ՀՀ դատարանի որոշումներով խախտվել են Թ․Ենոքյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված խոսքի ազատության, արդարադատության մատչելիության, արդար դատաքննության, իսկ նյութական վնասի փոխհատուցում սահմանելով, նաև սեփականության իրավունքները։ Մասնավորապես, խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 6-րդ, 10-րդ հոդվածներով և փոփոխված 11-րդ Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքները, ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ․ նոյեմբերի 15-ի ՍԴՈ – 997 որոշմամբ արձանագրված միջազգային իրավական սկզբունքները։

Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս՝ և ՀՀ ակտիվ քաղաքացիներս գտնում ենք, որ Թեհմինե Ենոքյանի նկատմամբ դատավարությունը վտանգի է ենթարկում ժողովրդավարական արժեքները և դիտավորություն ունի ոչ միայն լռեցնելու Թ․Ենոքյանին, այլև լռեցնող ազդեցություն ունենալու բնապահպան ակտիվիստների գործունության վրա։

● Գտնում ենք, որ դատարանների կողմից կայացված որոշումները սահմանափակում են Թեհմինե Ենոքյանի խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքները և բացասական նախադեպ են ստեղծում հանրային նշանակություն ունեցող գործերով ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ճնշելու և լռեցնելու առումով։

● Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքի պաշտպանին գնահատական տալ Թ․Ենոքյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին և ՀՀ-ում դատական համակարգով ակտիվիստներին և խոսքի ազատությունը ճնշելու փորձերին և համատեղ ուժերով պաշտպանել Թ․Ենոքյանի և քաղաքացիական հասարակության հանրույթի իրավունքներն ու ազատությունները։

● Պահանջում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից և Բարձրագույն դատական խորհրդից՝ ձեռնարկել քայլեր Թ․Ենոքյանի գործով ներգրավված դատավորներին կարգապահական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ՝ արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով։

1. Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
2. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
3. «Հայաստանի անտառներ» ՀԿ
4. «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
5. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
6. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
7. Արթուր Գրիգորյան, էկոլոգիական իրավունքի մասնագետ
8. Մարդու իրավունքների տուն Երևան
9. Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
10. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
11. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
12. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
13. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
14. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
15. «Նոր Հորիզոններ» ՀԿ
16. «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
17. «Դալմա֊Սոնա» Հիմնադրամ
18. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
19. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
20. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
21. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
22. Երևանի մամուլի ակումբ
23. Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան
24. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
25. «Սինեմարթ» ԵՀԿ
26. «Երիտասարսական ավանգարդ» ՀԿ
27. Արմինե Զաքարյան, ակտիվիստ
28. «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
29. Լուսինե Սարգսյան, լրագրող
30. Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
31. Ահնիձորի զարգացման հիմնադրամ
32. Հայկ Մաթևոսյան, ակտիվիստ
33. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
34. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
35. Գորիսի մամուլի ակումբ
36. «ՄեդիաԱկումբ» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ
37. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
38. «ՕքսԵՋեն» կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանության հիմնադրամ
39. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
40. «Հանրային վերահսկողություն» ՀԿ
41. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտնրոն» ՀԿ
42. Մեդիա-նախաձեռնությունների կենտրոն
43. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
44. «Բայազետ» կենտրոն ՀԿ
45. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
46. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
47. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
48. Սոֆյա Մանուկյան իրավապաշտպան-բնապահպան
49. «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
50. «ԿՐԵՈՊԻԱ» Ստեղծագործ Երիտասարդների ՀԿ
51. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
52. Թամարա Գևորգյան, ՔԳԹ,կառավարման համակարգերի մասնագետ
53. «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
54. Միլենա Բաղդասարյան, ս.գ.թ., սոցիոլոգ և մարդաբան
55. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
56. «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
57. Անահիտ Կարապետյան, ակտիվիստ
58. «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
59. «Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ
60. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան