Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության մասով հարուցված քրեական վարույթը կարճվել է

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Քննչական կոմիտեն որոշել է կարճել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո հարուցված քրեական վարույթը: Factor.am-ի հետ զրույցում Վարդազարյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն իրենց այս մասին տեղեկացրել և ժամանակ է տվել` միջնորդություններ ներկայացնելու համար, ինչն արել են: Մեր հարցին` արդյոք Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի միջև գործի քննության ընթացքում առերեսում իրականացվե՞լ է, Վարդազարյանը պատասխանեց, որ առերեսում չի իրականացվել` թեև ինքը համարում է, որ այդպիսի անհրաժեշտություն եղել է, և հարցին իրենք անդրադարձել են նաև ներկայացված միջնորդություններում:

Թեմայի առնչությամբ Factor.am-ը նաև գրավոր հարցում էր իրականացրել ՝ ուղղված Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննչության վարչության պետի տեղակալ Բ. Հարությունյանին։ Գրավոր պատասխանում ասվում է, որ Ջհանգիրյանի և Վարդազարյանի զրույցի վարույթով կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ.

«Այդ գործողությունների արդյունքներով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Գագիկ Ջհանգիրյանի, Վիգեն Քոչարյանի և Սերգեյ Չիչոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է: Ըստ այդմ, դեկտեմբերի 7-ին վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական վարույթը կարճելու մասին՝ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատելու հիմքով»,- պարզաբանում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել։ Ջհանգիրյանը հորդորում է, որ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում որպես խորհրդի անդամ։ Ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու համար։