Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անամոթության շեմը հաղթահարեց․ ապականվեց ՀՀ-ի դատական համակարգը․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ-ն այսօր գաղտնի փակ քվեարկությամբ ԲԴԽ անդամ ընտրեց ՔԿ-ի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։ 107-ից 75 պատգամավոր է կողմ քվեարկել։ Քանի որ ՔՊ-ականները 71-ն են, ստացվում է՝ նաև ընդդիմությունից են կողմ քվեարկել ՔՊ-ի թեկնածուին։ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, և եթե հավատանք նրանց այդ հավաստիացմանը, դրանից բխում է, որ Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։ Հայկ Գրիգորյանը փոխարինելու է Գրիգոր Բեքմեզյանին, որը հեռացավ ԲԴԽ-ից՝ կասկածի տակ դնելով խորհրդի անկախությունն ու անաչառությունը։

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության հետևանք են նաև հետևյալ նշանակումները․ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը նշանակվեց ԿԸՀ նախագահ, Մնացական Մարտիրոսյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ են ընտրվում ՔՊ թիմի անդամ Կարեն Անդրեասյանը և հիմա էլ՝ Հայկ Գրիգորյանը, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը ընտրվեց Վճռաբեկի դատարանի դատավոր, Երվանդ Խունդկարյանը՝ ՍԴ դատավոր՝ չնայած իր կայացրած որոշումների՝ խիստ վիճելի լինելուն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor TV-ի հարցազրույցում խիստ բացասական է գնահատում, ի թիվս այլ նշանակումների, Հայկ Գրիգորյանի այսօրվա ընտրությունը ևս։ Նա պնդում է, որ այսպիսով մեծագույն հարված է ստանում դատական համակարգը։

«Այս նշանակումներով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաղթահարեց անամոթության շեմը։ Մենք, օրինակ, նախկինների ժամանակ գիտեինք, թե ինչ մեթոդներով էին գործում․ մի շեմ են անցնում, որից հետո իրենք ամեն ինչ կարող են անել։ Եվ ես չեմ բացառում, որ ընտրություններն էլ կեղծվեն։ Դուք չե՞ք կարողանում մի դատավոր պատրաստեիք ձեզ համար՝ Մնացական Մարտիրոսյանի տիպի, շահագործեիք․․․ կներեք, որ այսպես ասեմ։ Պարտադիր պետք է Մնացական Մարտիրոսյանի՞ն նշանակեիք։ Եվ սա ցուցումով է արված»։

Ժաննա Ալեքսանյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը կհաստատի ինչպես Մնացական Մարտիրոսյանի, այնպես էլ՝ Հայկ Գրիգորյանի ընտրությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան