Ռուսական ուժերը կրկին հրթիռակոծել են ուկրաինական քաղաքները։ Երեքշաբթի գիշերը Զապորոժիեում որոտացել է առնվազն 15 պայթյուն։ С-300 հրթիռները հարվածել են ենթակառուցվածքային օբյեկտներին, այդ թվում՝ բժշկական հաստատությունների, ինչպես նաև բնակելի շենքերի։ Մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ, գրում է Euronews-ը։ Երեքշաբթի ամբողջ երկրում կրկին օդային տագնապ է հայտարարվել։ Հաղորդվում է, մասնավորապես, Լվովի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում պայթյունների մասին։ …

